ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանից արգելել են 200 կգ ձկնկիթի ներմուծումը Վրաստան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Սադախլո» անցակետում ձկնկիթի այդ խմբաքանակի ստուգումների ժամանակ բուսասանիտարական և անասնաբուժական սահմանային հսկողության աշխատակիցները հայտնաբերել են ջերմաստիճանի ռեժիմի խախտումներ։
Արդյունքում` 200 կգ ձկնկիթը վերադարձվել է Հայաստան։