ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին հատուկ ուշադրություն կդարձնեն անվտանգության հարցերին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Նիստի ընթացքում նախարարները հաստատեն 2023 թվականի համար ԱՊՀ շրջանակում միջարտգործնախարարների խորհրդակցությունների ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 12-ին Աստանայում։ Նիստին կմասնակցի նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` նիստի ընթացքում նախարարները կարծիքների կփոխանակեն միջազգային, տարածաշրջանային արդիական թեմաների, կազմակերպության շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ և կհաստատեն 2023 թվականի համար ԱՊՀ շրջանակում միջարտգործնախարարների բազմամակարդակ խորհրդակցությունների ծրագիրը։
Հատուկ ուշադրություն կդարձվի համագործակցության երկրների արտաքին սահմաններին անվտանգության ապահովման հարցերին։
Զախարովայի խոսքով` ՌԴ ԱԳՆ ղեկավարը գործընկերներին կտեղեկացնի Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների ընթացքի, ԼԺՀ–ում, ԴԺՀ–ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում կայացած հանրաքվեների արդյունքների մասին։
Կողմերը մի շարք որոշումներ կկայացնեն մշակութային մարդասիրական, իրավապահ, մարդու իրավունքների ոլորտներում, ինչպես նաև կհաստատեն ԱՊՀ-ում ռուսաց լեզվի տարի անցկացնելու միջոցառումների ծրագիրը։