88-ամյա Սոֆի Լորենը երկար դադարից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել

Սոֆի Լորեն. Արխիվային լուսանկար
Լորենն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ իրեն դեռ 20–ամյա աղջիկ է զգում ու բնավ չի հավատում, որ ութսունն անց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Իտալացի լեգենդար դերասանուհի 88-ամյա Սոֆի Լորենը երկար դադարից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել, գրում է Super–ը։
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Միլանում բացվել է Սոֆի Լորենի հերթական ռեստորանը։ Միջոցառման ժամանակ կինոդերասանուհին հանրությանը ներկայացել է շքեղ տեսքով։ Նրա հագել է ձյունաճերմակ կոստյում, իսկ վզին կրել բազմաթիվ ադամանդներով վզնոց։ Դերասանուհին իր կերպարն ամբողջացրել է ադամանդյա ականջօղերով։
Նշենք, որ հանրաճանաչ դերասանուհին, որը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 20-ին Հռոմում, վերջին անգամ հարցազրույց էր տվել AARP THE MAGAZINE-ին մեկ տարի առաջ։ Լորենը նշել էր, որ իրեն դեռ 20–ամյա աղջիկ է զգում ու բնավ չի հավատում, որ ութսունն անց է։