ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպան կշարունակի էներգակիրների մատակարարման խափանումներ զգալ նաև 2022 թվականից հետո, ինչը կհանգեցնի երկարատև գնաճի և արտադրության անկման: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում։
«Ռուսաստանի կողմից մատակարարումների կրճատումը մեծացնում է էներգակիրների հետ կապված ընդհատումների կանխատեսումը հաջորդ ձմռան ընթացքում և դրանից հետո», - նշված է փաստաթղթում:
Հիմնադրամի գնահատմամբ` էներգիայի թանկացումը կարող է դառնալ տարածաշրջանում գնաճի երկարատև պահպանման գործոններից մեկը:
«Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցումը կարող է նվազեցնել արտադրությունը Եվրոպայում», - հավելել են ԱՄՀ-ում:
Եվրոյի գոտու ՀՆԱ-ն, ըստ հիմնադրամի կանխատեսումների, 2022 թվականին կաճի 3,1 տոկոսով, իսկ արդեն 2023 թվականին աճը կդանդաղի մինչև 0,5 տոկոս:
Ինչպես հետևում է զեկույցից, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները տնտեսական լուրջ հետևանքներ են կրում Եվրոպայի համար ոչ միայն էներգիայի աճող գների, այլև սպառողական վստահության և գործարար տրամադրությունների անկման, արդյունաբերության դանդաղեցման պատճառով մատակարարման շղթայի մշտական խափանումների և ծախսերի աճի պատճառով: