Զասը քննարկել է Հայաստանում կայանալիք նիստերի նախապատրաստական աշխատանքները

Քննարկումներն ընթացել են Ղազախստանում կայացած հանդիպումների ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի և նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ քննարկել է նոյեմբերին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները: Տեղեկությունը հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Քննարկումներն ընթացել են Ղազախստանում գլխավոր քարտուղարի հանդիպումների ժամանակ։
«Կայացած հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նոյեմբերին Հայաստանում նախատեսված՝ կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները»,-նշել է նա:
Կողմերը քննարկել են նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:
ՀԱՊԿ-ը չի կարողացել օպերատիվ և արդյունավետ արձագանքել․ Ալեն Սիմոնյան