Զանգվածային հարվածներն Ուկրաինային հասել են իրենց նպատակին. ՌԴ ՊՆ

Կիևի փողոցներից մեկը հրետակոծությունից հետո
Կրասնոլիմանսկի ուղղությամբ Ուկրաինայի զորքերի ստորաբաժանումներն ապարդյուն փորձել են անցնել Ժերեբեց գետը ԼԺՀ-ի Մակեևկա ու Ռայգորոդկա բնակավայրերի շրջաններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի ուղղությամբ այսօր բարձր ճշգրտության զենքով իրականացված զանգվածային հարվածները հասել են իրենց նպատակին, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Այսօր ռուսական զինված ուժերը մեծ հեռահարության բարձր ճշգրտությանզենքով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման, կապի ու էներգետիկայի համակարգերի օբյեկտներին։ Նախատեսված բոլոր օբյեկտները խոցվել են», - նշելեն ՊՆ-ում։
Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի ու հրետանու հարվածներով խոցվել են ԴԺՀ-ի, Զապորոժիեի ու Նիկոլաևսկի մարզերում Ուկրաինայի ԶՈւ-ի կառավարման վեց կետ, ինչպես նաև 52 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 143 շրջաններում:
«Կուպյանսկի ուղղությամբ հակառակորդը վաշտային չորս մարտավարական խմբերի ուժերով հարձակողական գործողությունների անհաջող փորձեր է ձեռնարկել Խարկովի մարզի բնակավայրերի ուղղությամբ։ Ուկրաինայի ԶՈւ-ի ստորաբաժանումների բոլոր հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 40 զինծառայող, 5 տանկ, 4 մարտական զրահապատ մեքենա և 15 միավոր ավտոմոբիլային տեխնիկա», - ասել են գերատեսչությունում:
Կրասնոլիմանսկի ուղղությամբ Ուկրաինայի զորքերի ստորաբաժանումներն ապարդյուն փորձել են անցնել Ժերեբեց գետը ԼԺՀ-ի Մակեևկա ու Ռայգորոդկա բնակավայրերի շրջաններում: ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ հրթիռային զորքերի ու հրետանու կենտրոնացված կրակով խափանվել են գետով անցումներ իրականացնելու ուկրաինացի զինյալների բոլոր փորձերը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք է հայտարարվել: Զորակոչվելու է ընդհանուր առմամբ 300 հազար պահեստազորային։ Դա ՌԴ-ի ընդհանուր զորահավաքային ռեսուրսի 1 տոկոսից փոքր-ինչ ավելին է։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 228-րդ օրը։