Վոլոդինը կողմ է Սիմոնյանի առաջարկած տարածաշրջանային անվտանգության քննարկման ձևաչափին

Ալեն Սիմոնյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը
Վյաչեսլավ Վոլոդինը և Ալեն Սիմոնյանը պայմանավորվել են ակտիվացնել խորհրդարանների միջև երկխոսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կողմ է իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի այն գաղափարին, ըստ որի տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է խորհրդարանական ձևաչափով քննարկել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում։
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ կունենան Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ, որոնց արդյունքում միջխորհրդարանական համագործակցության առաջարկներ կլինեն։
Վոլոդինն առաջարկել է հայկական պատվիրակությանը Մոսկվա կատարած այցի ժամանակ ընդլայնել օրակարգը։ Ազգային ժողովի պատգամավորները կհանդիպեն Պետդումայի բոլոր խմբակցությունների ղեկավարների և համապատասխան հանձնաժողովների հետ՝ հետագա աշխատանքին ուղղված հարցեր ձևակերպելու համար։ Այդ հանդիպումների արդյունքում պետք է կոնկրետ առաջարկներ լինեն Պետդումայի և Հայաստանի Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության համար։
Վոլոդինն ու Սիմոնյանը պայմանավորվել են հոկտեմբերի 11-ին կրկին հանդիպել՝ քննարկելու Մոսկվա կատարած այցի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքի արդյունքները։
Զասը քննարկել է Հայաստանում կայանալիք նիստերի նախապատրաստական աշխատանքները