Ուկրաինայի ԶՈւ–ն պատրաստվում է հարձակվել Զապորոժիեի մարզի վրա. իշխանություն

Զապորոժիե
Բացի զորքը ռազմաճակատի գիծ դուրս բերելուց, արևմտյան սպառողի համար տեսանյութեր են նկարահանվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Կիևը Զապորոժիեի մարզի վրա գաղափարական և տեղեկատվական գրոհ է նախապատրաստում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Բացի զորքը ռազմաճակատի գիծ դուրս բերելուց, այժմ արևմտյան սպառողի համար զանգվածաբար տեսանյութեր են նկարահանվում այն մասին, թե ինչ է Զապորոժիեի մարզը, ինչպես և ինչու այն պետք է «ազատագրվի»։ Սա ակնհայտորեն արվում է սեփական հանցավոր մտքերի համար ավելի շատ զենք խնդրելու համար», – ասել է Ռոգովը։
Ըստ նրա` Կիևի իշխանություններն առավելագույնը 2-3 շաբաթում կարող են սադրանքի դիմել կամ ակտիվացնել մարտական գործողությունները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 228-րդ օրը։