ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել, որի ժամանակ կիրառել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ճապոնական լրատվամիջոցներին հղումով։
Գործակալության տվյալներով՝ զորավարժությունները բաց են եղել ԶԼՄ-ների համար և տեղի են ունեցել Յաուսուբեցու զորավարժարանում։ Դրանց մասնակցել են Հոկայդոյում տեղակայված մոտ ցամաքային ինքնապաշտպանական ուժերի 150 և Օկինավայի ԱՄՆ ռազմածովային ուժերի մոտ 40 զինծառայողներ:
Վարժանքների ընթացքում պայմանական թշնամին հարձակվել է Ճապոնիայի ծայրամասային կղզիների վրա։
«Ճապոնացի և ամերիկացի զինվորականները համակարգերի միջև կոորդինացիայի ստուգում են իրականացրել, ընդհանուր առմամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 24 հրթիռ է արձակվել 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախի վրա», - նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ այս զորավարժությունը Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև հոկտեմբերի 1-ից 14-ը անցկացվող համատեղ զորավարժությունների մի մասն է։