Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ–ով

Սևանա լիճը. Արխիվային լուսանկար
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.551մլն. մ³։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` նշված ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.42 մ, ինչն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։
Սխալները պետք է ուղղվեն. Սևանա լճում սիգի որսի համակարգը կամաց-կամաց կփոխվի
«Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.551մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ 155.995մլն. մ³»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել էր 3 սմ-ով և կազմել 1900.43 մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր էր 11սմ-ով և հավասար էր 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակին։