Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ որևէ տարաձայնություն չունի. Պեսկով

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Պեսկովը
Այս շաբաթ Վլադիմիր Պուտինը կայցելի Աստանա, որտեղ կմասնակցի Ասիայում վստահության միջոցների շուրջ խորհրդակցությանը և ԱՊՀ-ի գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 հոկտեմբերի – Sputnik. Այն հանգամանքը, որ Ղրղզստանը, Հայաստանը և Ղազախստանը հրաժարվել են մասնակցել ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին, չի նշանակում, որ նրանց և Ռուսաստանի միջև ինչ-որ տարաձայնություններ են առաջացել։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հայտնել է, որ այս շաբաթ Վլադիմիր Պուտինը կայցելի Աստանա, որտեղ կմասնակցի Ասիայում վստահության միջոցների շուրջ խորհրդակցությանը և ԱՊՀ-ի գագաթնաժողովին: Այդ միջոցառումների շրջանակում Պուտինը մի քանի երկկողմ հանդիպումներ կունենա։ Մասնավորապես, նախագահը կհանդիպի Ղրղզստանի նախագահ Ժապարովի հետ, որը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 7-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները իր տարածքում, իսկ սեպտեմբերին Հայաստանը որոշել էր չմասնակցել դրանց:
Երևանում ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունը չի նպաստում լուծումների որոնմանը. ՌԴ ԱԳՆ