Ռազմական հատուկ գործողությունը հակաահաբեկչական օպերացիայով փոխարինելու որոշում չկա․ Պեսկով

Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել միջուկային հռետորաբանությանը, որը վերջին շաբաթներին թեժացնում են Արևմուտքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ռազմական հատուկ գործողությունը հակաահաբեկչական օպերացիայով փոխարինելու որոշում այս պահին չի ընդունվել: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարցի շուրջ բանակցելու առաջարկներ չի ստացել Արևմուտքից, հստակություն դեռ չկա, պետք է հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել արդյունքը։
Ամեն ինչ հատուկ գործողության շրջանակում է. Պեսկովը` Ուկրաինային հասցվող հարվածների մասին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնարավոր է` Ռուսաստանի ու Արևմուտքի չորս երկրների միջև բանակցություններ անցկացվեն Ստամբուլում։ Հայտնի էր դարձել, որ Թուրքիան մտադիր է կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հանդիպումը։ Այս առաջարկը Վաշինգտոնին է փոխանցվել դիվանագիտական խողովակներով։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել միջուկային հռետորաբանությանը, որը վերջին շաբաթներին թեժացնում են Արևմուտքում:
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենքի կիրառման դեպքում կդառնա «օրինական թիրախ»:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հասցեին հնչող սպառնալիքներին և նրա անվտանգության ապահովմանը` Պեսկովն ասել է․ «Նախագահի անվտանգությունը պատշաճ մակարդակով է իրականացվում։ Հաշվի են առնվում բոլոր սպառնալիքները»:
Կրեմլում չեն համաձայնել Ավստրիայի այն հայտարարությանը, որում մեղադրանք է ուղղվում Ռուսաստանին և կոչ է արվում դադարեցնել ուկրաինական ենթակառուցվածքների գնդակոծումը:
Պեսկովը նշել է, որ Ավստրիան նման հայտարարություններ անելու իրավունք չունի, քանի որ իր հայտարարությունում չի նշել, որ Ուկրաինան նույնպես հարվածներ է հասցնում ՌԴ ենթակառուցվածքներին։
Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ որևէ տարաձայնություն չունի. Պեսկով