ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը ձերբակալել է տեղի բնակիչ Մաքսիմ Ասրիյանին՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքային դատարանների միասնական մամուլի ծառայությանը։
Ըստ քրեական գործի նյութերի՝ ոչ ուշ, քան սեպտեմբերի 30-ը, Ասրիյանը, «հավատարիմ մնալով ծայրահեղական հայացքներին ու դիրքորոշումներին», ինչպես նաև «ներկայիս իշխանությունից դժգոհ լինելով», մասնավորապես՝ հատուկ գործուղության պատճառով, որոշել է ահաբեկչական գործողություն իրականացնել, մասնավորապես «ահաբեկչական գործողություն կատարել՝ զինկոմիսարիատի շենքը հրկիզելու միջոցով»։ Միաժամանակ նա հետապնդել է «բնակչությանը ահաբեկելու» նպատակ, ինչպես նաև մտադիր է եղել մեծ վնասներ հասցնել։
Որպես թիրախ ընտրելով Ֆրունզենսկի շրջանի զինկոմիսարիատը, Ասրիյանը ցանցային խանութից գնել է երկու շիշ բոցավառվող հեղուկ և քայլել դեպի կոմիսարիատ։ Դատական մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա չի կատարել իր ծրագիրը, քանի որ շենքը հսկվում էր Ազգային գվարդիայի կողմից, ինչը «վտանգ էր ստեղծում այդ անձի համար, քանի որ նրան կհայտաբերեին ու կկալանավորեին հանցագործությունը կատարելու փորձի ժամանակ»։
Սանկտ Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Ասրիյանը հոկտեմբերի 9–ին, բերման է ենթարկվել։ Նրան մեղադրանք չի առաջադրվել, սակայն տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել։
Ֆրունզենսկի շրջանային դատարանը քննել է 30-րդ հոդվածի 3-րդ մասի (հանցագործության նախապատրաստում – խմբ.) 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Մաքսիմ Ասրիյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ քննության միջնորդությունը։
Դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը՝ Ասրիյանին մինչև դեկտեմբերի 8-ը կմնա կալանքի տակ։