Լեհաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը

Մինսկ
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման դեպքում տարհանումը կարող է նույնիսկ անհնար լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Բելառուսի տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, խորհուրդ է տրվում լքել այն մասնավոր կամ այլ միջոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Լեհաստանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Բելառուս։ «Տարածաշրջանում աճող լարվածության, ռազմական իրադարձությունների, ինչպես նաև Լեհաստանի քաղաքացիների ձերբակալությունների բազմակի դեպքերի պատճառով ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս Լեհաստանի քաղաքացիներին որևէ ուղևորություն կատարել Բելառուսի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի իրավիճակների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն դժվար կամ նույնիսկ անհնար լինել։