Կիևյան ռեժիմի հանցագործություններն անհնար է անպատասխան թողնել. Պուտինի ելույթը ԱԽ նիստում

ՌԴ առաջնորդը զգուշացրել է, որ եթե Ուկրաինան շարունակի ահաբեկչությունները ՌԴ տարածքում, պատասխանը կոշտ է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Կիևյան ռեժիմի հանցագործությունները պարզապես անհնար է անպատասխան թողնել։ Այսօր ԱԽ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Առավոտյան պաշտպանության նախարարության առաջարկով և գլխավոր շտաբի ծրագրով օդային, ծովային և ցամաքային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկայի, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին», – ասել է ՌԴ առաջնորդը։
ՌԴ նախագահը զգուշացրել է, որ եթե Ուկրաինան շարունակի ահաբեկչությունները ՌԴ տարածքում, պատասխանը կոշտ է լինելու և իր մասշտաբով համապատասխանելու է սպառնալիքի մակարդակին։
«Որևէ մեկը թող չկասկածի», – ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ կիևյան ռեժիմն արդեն տևական ժամանակ է` ահաբեկչական մեթոդներ է կիրառում, այն է` հասարակական գործիչների, լրագրողների, գիտնականների սպանություններ, ինչպես նաև ատոմային ահաբեկչության գործողություններ։
«Նաև ատոմային ահաբեկչական գործողություններ։ Նկատի ունեմ Զապորոժիեի ԱԷԿ–ին հասցված հրթիռահրետանային հարվածները», – ասել է Պուտինը։
Նա հայտնել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայություններն արդեն իսկ երեք ահաբեկչական գործողություն են իրականացրել Կուրսկի ԱԷԿ–ի նկատմամբ` պայթեցնելով էլեկտրակայանի բարձր կարգի լարման գծերը։ Երրորդ ահաբեկչության հետևանքով լարման երեք գիծ է վնասվել։
«Ձեռնարկված միջոցներով հաջողվել է սեղմ ժամկետներում վերացնել վնասը։ Որևէ լուրջ հետևանքներ չեն հասցվել», – նշել է ՌԴ նախագահը։
Բացի այդ, ըստ նրա, փորձել են պայթյուն իրականացնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկում։
«Սակայն նաև մի շարք այլ ահաբեկչություններ ու նման հանցագործությունների փորձեր են իրականացվել մեր երկրի էլեկտրաէներգետիկայի և գազատրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում, այդ թվում` պայթեցման փորձ «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկում։ Այս ամենն ապացուցված է օբյեկտիվ տվյալներով, այդ թվում այդ` ահաբեկչությունները կատարած ձերբակալված անձանց ցուցմունքներով», – ասել է ՌԴ առաջնորդը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 228-րդ օրը։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարները ստորագրեցին այդ շրջանները ՌԴ-ին միացնելու մասին պայմանագրերը: Պուտինը հայտարարեց, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հանրաքվեների ընթացքում միանշանակ ընտրություն են կատարել: