ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Կարեն Նալբանդյանը նշանակվել է Փարիզում կայանալիք ֆուտբոլային հանդիպումների մրցավարների տեսուչ։ Տեղեկությունը։ Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հոկտեմբերի 11-ին Փարիզում կկայանա ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի H խմբի «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։
Նույն օրը կկայանա նաև ՈւԵՖԱ Երիտասարդական լիգայի «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։
Նալբանդյանը նշանակվել է այդ հանդիպումների մրցավարների տեսուչ։