Ինչպիսի ապագա ունի ատոմային էներգետիկան Հայաստանում

Գերա Սևիկյան
Հոկտեմբերի 11-ին` ժ. 14։00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա ատոմային էներգետիկայի փորձագետ, ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանի ասուլիսը։
Sputnik
Անցյալ շաբաթ Հայկական ԱԷԿ էր այցելել ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին և տպավորվել անձնակազմի մասնագիտական պատրաստվածությամբ, անվտանգության միջոցառումներով։ Նա խոստացել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի իր աջակցությունը Մեծամորի ԱԷԿ-ին:
Արդյոք դրանից հետո հարևան Թուրքիան կդադարի՞ մտահոգություն հայտնել և պահանջել կանգնեցնել կայանը, որքանո՞վ կերկարաձգվի դրա շահագործման ժամկետը, մեզ նոր կայան պե՞տք է, թե ոչ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ն պետք է լինի այն, ե՞րբ և որտե՞ղ պետք է այն կառուցել։
Գերա Սևիկյանը կպատասխանի այս և այլ հարցերին։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։