Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը
Նորոգվելու են նաև ճանապարհին առկա կամուրջները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հիմնանորոգվում է Հ-33, /Մ-3/ Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
8.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Լոռու մարզով։ Այս պահին տարբեր հատվածներում ընթանում են վաքերի տեղադրման, մայթերի կառուցման, հողային, ասֆալտապատման աշխատանքներ։
Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը
Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։
Լուսավոր ու մաքուր. հրապարակվել են «Փակ շուկայի» հետիոտնային անցման վերանորոգման կադրերը