Հայաստանը Եվրո-2024-ը կսկսի Թուրքիայի հետ հանդիպումով. խաղացանկ

Արխիվային լուսանկար
Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
ՈւԵՖԱ-ն հաստատել է հանդիպումների խաղացանկը.
25.03.2023 Հայաստան - Թուրքիա
16.06.2023 Ուելս - Հայաստան
19.06.2023 Հայաստան - Լատվիա
08.09.2023 Թուրքիա - Հայաստան
11.09.2023 Հայաստան-Խորվաթիա
12.10.2023 Լատվիա - Հայաստան
18.11.2023 Հայաստան - Ուելս
21.11.2023 Խորվաթիա - Հայաստան