ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հոկտեմբերի 7-10-ն ընկած ժամանակահատվածում բացահայտել է հանցագործության 124 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Բացահայտվել է թմրանյութի հայտնաբերման 22, մարմնական վնասվածք պատճառելու 21, անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության և ընտանեկան բռնության 10-ական, զենք-զինամթերքի առգրավման 5, ահաբեկչության կամ բանդիտիզմի 4, խուլիգանության 3, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության ու ինքնիրավչության 2-ական դեպք»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանության ծառայողները նաև բացահայտել են բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, կողոպուտի, բնակարանային գողության, կաշառակերության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, ինքնասպանության հասցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, խոշտանգման, փաստաթղթի կեղծիքի և ինքնասպանության հասցնելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 52 պատահար. 4 մարդ մահացել է, 74-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: