Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հոկտեմբերի 10-ին` տեղական ժամանակով 16:37-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Իրանի Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ»,– ասված է հաղորդագրությունում:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում (2-3 բալ ուժգնությամբ)։
Իրանում գրանցված երկրաշարժի հետևանքով շուրջ 400 մարդ է տուժել