Արթուր Աբրահամը Փառքի սրահում ընդգրկվելու թեկնածու է դարձել

Արթուր Աբրահամ
Բռնցքամարտիկին Փառքի սրահում ներառելու որոշումը կկայացվի դեկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ԱՄՆ–ի բռնցքամարտի միջազգային Փառքի սրահում ընդգրկվելու թեկնածու է դարձել։ Տեղեկությունը հայտնում է գերմանական «Bild» պարբերականը։
Համապատասխան որոշումն ընդունվելու է ընթացիկ տարվա դեկտեմբերին։
Արթուր Աբրահամը IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն է (2005-2010), երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (2012-2013, 2014-2016): Նա 2006, 2009 և 2012 թվականներին Գերմանիայում «ԲոքսՍպորտ» ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»: 2015 թվականին նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
Արթուր Աբրահամը մարզվում է Սևանի ափին. տեսանյութ