Ադրբեջանն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում. ՀՀ ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը` շեշտելով որՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, իբրև թե հայկական կողմը կրակ է բացել Դաշքեսանի և Թովուզի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հերքել էր ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, իբր, հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։