Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները մեկնարկել են

Թուրքական ռազմական ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Զորավարժությունների մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի Մուխրովանի քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի Մուխրովանի քաղաքում այսօր մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ-2022» կոչվող համատեղ զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը` հղում անելով Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան տարածած հաղորդագրությանը։
Նշվում է, որ զորավարժությունների մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի Մուխրովանի քաղաքում։
«Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները, անցկացվում է ամեն տարի։