2022–ի 9 ամսում Երևանի քաղաքապետարանի բյուջեն համալրվել է ավելի քան 58 մլն դոլարով

Այս տարվա հունվարից սեպտեմբեր Երևանի բյուջեի եկամտի աճը գերազանցել է 20%–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. 2022 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի բյուջեն եկամտի հավաքման մասով համալրվել է 24 մլրդ դրամով (58 մլն դոլար)։ Այս մասին աշխատանքային հաղորդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը։
Սա գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 4,2 մլրդ դրամով կամ 10 մլն դոլարով (20,8%):
Չեն տուգանել. Երևանի բյուջեն զրկվել է 6 մլրդ 867 մլն դրամի եկամտից
Հիշեցնենք, որ 2022 թվականի համար Երևանի քաղաքապետարանի հաստատված բյուջեի համաձայն` քաղաքի կարիքների համար հատկացվել է 94 մլրդ 560 մլն դրամ։ Ծախսային մասը կազմում է 98 մլրդ 821 մլն դրամ։ Նախատեսվող ծախսերը գերազացնում են 2021 թվականի ցուցանիշը մոտավորապես 2.2 մլրդ դրամով։
Այս միջոցները պետք է ծախսվեն կանաչապատման մոդելի ներդրման, հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքների համար քաղաքի հարմարեցման, ինչպես նաև բակերի բարեկարգման նպատակով։
154 արձանագրություն է կազմվել. մեկ շաբաթում Երևանի բյուջե է մուտքագրվել շուրջ 64 մլն դրամ