ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտությամբ հարվածներ է հասցրել «Օտարերկրյա լեգեոնի» ուղղությամբ Խորտիցա կղզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտությանզենքով հարվածներ են հասցրել «Օտարերկրյա լեգիոն» օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետերին Խորտիցա կղզում և Ուկրաինայի ՆԳՆ «Բարս» հատուկ նշանակության բրիգադին Զապորոժիե քաղաքի շրջանում»,-ասել են պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչության տվյալներով` Կուպյանի ուղղությամբ հակառակորդն օտարերկրյա վարձկաններով ուժեղացված երկու գումարտակների ուժերով ՌԴ զորքերի պաշտպանությունը ճեղքելու անհաջող փորձեր է ձեռնարկել Խարկովի մարզի Կիսլովկա և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Կուզեմովկա բնակավայրերի ուղղությամբ:
Ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի զինծառայող, մեկ տանկ և 9 մարտական զրահապատ մեքենա: Բացի այդ, Խարկովի մարզի Զագորույկովկա բնակավայրի շրջանում ՈւԶՈւ 92-րդ մեքենայացված բրիգադի առաջ շարժվող պահեստազորայինների կրակային խոցման արդյունքում ռուսական զորքերը ոչնչացրել են մոտ 60 ուկրաինացի զինծառայող, երկու տանկ և երեք զրահամեքենա»,-ասել են գերատեսչությունում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 227-րդ օրը։