Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն կանցկացնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինы. Արխիվային լուսանկար
Խորհրդակցության թեման կորոշվի Ռուսաստանի նախագահի ելույթից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ երկուշաբթի խորհրդակցություն կանցկացնի, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վաղն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում կլինի։ Թեմաների շուրջ կկողմնորոշվենք նախագահի ելույթից հետո»,–ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստը և կանդրադառնա արդյոք Ղրիմի կամուրջի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ еրեկ Ղրիմի կամրջի հատվածներից մեկում պայթել էր վառելիքով լի ցիստեռնը: Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել էր։ Միջադեպի հետևանքով կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են, սակայն կամրջի նավարկելի հատվածի վրայի կամարը վնասված չէ։ Պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։