Պայթյունը տեղի է ունեցել երևանյան հոսթելում. 2 քաղաքացի է տուժել. մանրամասներ

Պայթյուն Երևանի հոսթելներից մեկում
Պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Բագրատունյաց փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 անձ է տուժել, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ–ը։
Երևանյան հոսթելում տեղի ունեցած պայթյունի հետևանքները
Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բագրատունյաց 2/8 հասցեում գտնվող հոսթելում։ Պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել։
Երևանյան հոսթելում տեղի ունեցած պայթյունի հետևանքները
Պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Երևանյան հոսթելում տեղի ունեցած պայթյունի հետևանքները