Նոր պայթյուն Երևանի Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ. լուսանկարներ

Հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
ԱԻՆ–ից հայտնում են,ո ր ահազանգը ստացվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին։ Հայտնել են, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Երևանյան հոսթելում տեղի ունեցած պայթյունի հետևանքները
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ երեկ հրդեհ էր բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում գործող մասնավոր շինությունում: Այրվում են այնտեղ կուտակված շինանյութերն ու փայտը:
Երևանյան հոսթելում տեղի ունեցած պայթյունի հետևանքները
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ, ինչից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Երևանյան հոսթելում տեղի ունեցած պայթյունի հետևանքները