Կապան-Քաջարան և Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է

Կապան–Տաթև ավտոճանապարհը. Արխիվային լուսանկար
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան-Քաջարան և Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ–ը։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Միայն Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Ինչ վերաբերում է Լարսին, ապա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հավելենք, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: