ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները չեն կայանա. Ղրղզստանի ՊՆ

ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2021» զորավարժություններ. Արխիվային լուսանկար
Ներկայումս ՀԱՊԿ ուժերի զորավարժություններ են անցկացվում Ղազախստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ղրղզստանի Պաշտպանության նախարարությունը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Չեղարկման պատճառները չեն նշվում։ Այդ զորավարժությունները պետք է անցկացվեին Ղրղզստանի տարածքում (էդելվեյս ռազմափորձարանում) հոկտեմբերի 10-14-ը։ Զորավարժությունների ընթացքում պետք է մշակվեին խաղաղապահ գործողության անցկացումն ու հրադադարի ռեժիմի ապահովումը։
Զորավարժություններին ընդգրկված էր ավելի քան 6,5 հազար մարդ, գործարկված է ավելի քան 850 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ԱԹՍ։
Միջոցառմանը ներգրավված էին Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ զորակազմերը: Նաև դիտորդներ էին հրավիրված Ուզբեկստանից, Սերբիայից, Սիրիայից, Թուրքմենստանից և Մոնղոլիայից:
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները համատեղ պատրաստության շրջանակներում անցկացվում են 2012 թվականից: