Գրոսիի այցից մինչև «Փյունիկի» հաղթանակ. անցնող շաբաթը` լուսանկարներով

Ընթացիկ շաբաթվա իրադարձությունների լուսանկարներն է ներկայացնում Sputnik Արմենիան։
Sputnik
Անցնող շաբաթը լեցուն էր տարաբնույթ իրադարձություններով, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի թղթակիցների ֆոտոխցիկներից։
Շաբաթվա սկզբին Հայաստան այցելեց Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։
Իսկ Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի անվան պետական ակադեմիական թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես եկավ «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետով։
Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի բացումը մեկնարկեց ռուսական թանգարանների շնորհանդեսով` Երևանի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում: Որմնանկարների սրահում բացվեց «Ռուսաստանը թանգարանային երկիր է» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Ռուսաստանի ազգագրական թանգարանի, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի, Կինոյի պետական կենտրոնական թանգարանի, «Ֆանագորիա» պետական պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի եզակի հավաքածուները:
Իսկ ահա Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 2։0 հաշվով հաղթանակի հասավ «Ժալգիրիսի» նկատմամբ։
1 / 9

Շաբաթվա սկզբին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին

2 / 9

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը գլոբալ ֆորումի ժամանակ

3 / 9

Հոկտեմբերի 5-ին Երևանում կայացել է Բորիս Էյֆմանի «Ռոդենը` նրա հավերժական կուռքը» բալետի պրեմիերան

4 / 9

«Ռոդենը` նրա հավերժական կուռքը» նվիրված է մեծ քանդակագործ Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհու, սիրեցյալի և Մուսայի ճակատագրին ու ստեղծագործությանը

5 / 9

«Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը» բացվել են թանգարանային ռոուդ-շոուներով

6 / 9

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» երկրորդ հաղթանակը տարավ ՈւԵՖԱ-ի կոնֆերեցիաների լիգայի խմբային փուլում

7 / 9

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 2։0 հաշվով հաղթանակի հասավ «Ժալգիրիսի» նկատմամբ

8 / 9

Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված ցուցահանդես մետրոյի «Երիտասարդական» կայարանում

9 / 9

Եվ իհարկե, ոչ մի շաբաթ առանց բողոքի ակցիայի «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ