ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Newsweek պարբերականին տված հարցազրույցում կոչ է արել Արևմուտքին մեծացնել զենքի մատակարարումները Կիևին այն մտավախությունների ֆոնին, որ հակամարտությունը կսրվի Ղրիմի կամրջի պայթյունից հետո, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստից։
Երեկ Ղրիմի կամրջի հատվածներից մեկում պայթել էր վառելիքով լի ցիստեռնը: Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել էր։ Միջադեպի հետևանքով կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են, սակայն կամրջի նավարկելի հատվածի վրայի կամարը վնասված չէ։ Պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից էսկալացիայի հավանականությունը բարձր է։ Մենք խնդրում ենք, որ մեզ ավելի շատ զենք մատակարարեք, և չենք խնդրում պայքարել մեր փոխարեն»,–ասել է Գերաշչենկոն։
Նրա խոսքով՝ Կիևին պետք են երեք անգամ ավելի շատ HIMARS համակարգեր, հինգ անգամ ավելի շատ տանկեր և զրահատեխնիկա, ինչպես նաև 10 անգամ ավելի շատ մեքենաներ: