Ղրիմի կամրջով բեռնատար և ուղևորատար գնացքների երթևեկությունն ընթանում է ըստ ժամանակացույցի

Ղրիմի կամուրջը. Արխիվային լուսանկար
Երեկոյան ամբողջությամբ կվերականգնվի նաև ուղևորատար հաղորդակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ղրիմի կամրջով բեռնատար և ուղևորատար գնացքների երթևեկությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը:
«Այս պահին Ղրիմի կամրջով բեռնատար և ուղևորատար գնացքների երկաթուղային երթևեկությունն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն։ Ժամը 19:00-ին տվյալ տեղամասի ուղղությամբ ամբողջությամբ կվերականգնվի նաև ուղևորատար հաղորդակցությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի կամրջի հատվածներից մեկում պայթել էր վառելիքով լի ցիստեռնը: Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել է։ Միջադեպի հետևանքով կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են, սակայն կամրջի նավարկելի հատվածի վրայի կամարը վնասված չէ։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինին կառավարական հանձնաժողով ստեղծել՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառները պարզելու ու հետևանքները վերացնելու համար: