ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Չինացի գիտնականները արբանյակային առաջադեմ տեխնոլոգիաների օգնությամբ գնահատել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի ավերածությունների հետևանքով առաջացած գազի արտահոսքի ծավալները, գրում է South China Morning Post պարբերականը:
Ինչպես նշում է պարբերականը, գազատարի վրա տեղի ունեցած միջադեպից հետո Չինաստանի կառավարությունը գիտնականներին հանձնարարել էր գնահատել մեթանի արտանետման ծավալները մթնոլորտ, այդ նպատակով գործի էր դրվել երկրի զոնդավորման ամենաառաջավոր չինական արբանյակներից մեկը՝ «Գաոֆեն-5 02»-ը:
Գիտնականների հաշվարկներով` հիմնվելով սեպտեմբերի 30-ին «Հյուսիսային հոսք 2» գազատարի խողովակի պատռվածքի շրջանում ստացված տվյալների վրա, գազի արտահոսքը հասել Է ժամում 70 տոննայի:
«Գաոֆեն-5 02» արբանյակը Չինաստանը գործարկել է 2021 թվականի սեպտեմբերին, այն ունի գերզգայուն ինֆրակարմիր տվիչներ, որոնք կարող են հայտնաբերել և չափել մթնոլորտ մեթանի արտանետումների ծավալները:
Ահաբեկչությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին դեպի Եվրոպա գնացող միաժամանակ երկու ռուսական արտահանվող գազատարներում՝ «Հյուսիսային հոսք»-ում և «Հյուսիսային հոսք 2»-ում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառում նպատակաուղղված դիվերսիան։

«Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ը հայտնել է, որ գազամուղներում արտակարգ պատահարն աննախադեպ է, և վերանորոգման ժամկետներն անհնար է ընդգծել:
ՌԴ գլխավոր դատախազությունը «Հյուսիսային հոսք» գազատարի վնասվելուց հետո միջազգային ահաբեկչության մասին գործ է հարուցել։
ՌԴ գլխավոր դատախազությունը «Հյուսիսային հոսք» գազատարի վնասվելուց հետո միջազգային ահաբեկչության մասին գործ է հարուցել։
Դանիայի արտգործնախարար Յեպպե Քոֆոդը հայտարարել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված դիվերսիայի հետաքննությանը և մեղավորների հայտնաբերմանը Ռուսաստանի մասնակցությունը մերժելու հարցում։
Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` միայն «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչական գործողությունների հետաքննությանը Ռուսաստանին ներգրավելու դեպքում այն կարելի է արժանահավատ և օբյեկտիվ համարել: