Մակրոնը կոչ է արել զգույշ լինել միջուկային սպառնալիքի մասին հայտարարություններում

Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը
Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ սառը պատերազմից ու Կարիբյան ճգնաժամից հետո առաջին անգամ աշխարհին միջուկային պատերազմ է սպառնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, նշել է, որ անհրաժեշտ է զգույշ լինել՝ խոսելով միջուկային զենքի մասին, գրում է Daily Mail-ը։
Մակրոնն ասել է, որ ինքը միշտ խուսափել է քաղաքական ենթադրություններից, հատկապես` միջուկային սպառնալիքի թեմայի հետ կապված:
«Այս հարցում մենք պետք է շատ զգույշ լինենք»,-նշել է Ֆրանսիայի նախագահը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ սառը պատերազմից և Կարիբյան ճգնաժամից հետո առաջին անգամ աշխարհին միջուկային պատերազմ է սպառնում։
ԱՄՆ-ն ցուցադրեց աշխարհը փոշի դարձնելու իր պատրաստակամությունը