Համագործակցությունն արդյունքներ է տվել. ՀՀ նախագահն ընդունել է Մատիցինին և Կովալչուկին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բազմաշերտ համագործակցությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում` մասնավորապես Ծաղկաձորում, որտեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ հնարավորություններ են ապահովում, միջազգային չափանիշերին համապատասխան մարզասպորտային ճամբար ունենալը կարևոր է: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը սա շեշտել են Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարները, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը:
Президент Ваагн Хачатурян принял делегацию, возглавляемую министром спорта России Олегом Матицыным и министром спорта и туризма Беларуси Сергеем Ковальчуком (8 октября 2022). Еревaн
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը
«Ողջունելով հյուրերին` նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ նշել է, որ մայիսին կայացած հանդիպումից հետո արդեն իսկ սպորտի ոլորտում համագործակցությունը տվել է իր արդյունքները Ծաղկաձորի սպորտային համալիրներում տարվող աշխատանքների առումով»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Президент Ваагн Хачатурян принял делегацию, возглавляемую министром спорта России Олегом Матицыным и министром спорта и туризма Беларуси Сергеем Ковальчуком (8 октября 2022). Еревaн
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բազմաշերտ համագործակցությունը և՛ փորձի փոխանակման, և՛ խորհրդատվական ուղղություններով:
Բելառուսական կողմը հետաքրքրված է «Ծաղկաձոր» մարզաբազայով. Կովալչուկը` Քերոբյանին
Նշենք, Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6–ին։
Ավելի վաղ պատվիրակության անդամներին ընդունել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլք։