Հայաստանի ֆուտզալի հավաքականը 4։2 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն

Հայաստանի հավաքականն կամային հաղթանակ էր տարել Բոսիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ 4:3 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՖԻՖԱ-ի ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում Հայաստանի հավաքականն այսօր 4։2 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն։
Մեր ընտրանու կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիկիտա Խրոմիխը։ Աչքի ընկավ նաև դարպասապահ Լուան Մյուլերը։
Նշենք, որ մինչ այս Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ էր տարել Բոսիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ 4:3 հաշվով։
«Երևանը» ջախջախեց «Եվրոպային». ընթանում է Ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման փուլը
Հայաստանի հավաքականն այժմ 2 խաղից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։
Չեխիան ունի 3 միավոր և 2-րդ տեղում է։ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը միավոր չունի և խմբում վերջին տեղում է։
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Չեխիայի ընտրանուն։