Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենա են պայթեցրել. Ազգային հակաահաբեկչական կոմիտե

Միջադեպի հետևանքով կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են։ Կամրջի նավարկելի հատվածի վրայի կամարը վնասված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի կամրջի հատվածներից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել, այրվել է վառելիքով լի ցիստեռնը: Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել է։
«Այսօր՝ ժամը 06:07-ին, Թամանի թերակղզու կողմից Ղրիմի կամրջի ավտոմոբիլային մասում տեղի է ունեցել բեռնատար ավտոմեքենայի պայթեցում` հանգեցնելով երկաթուղային կազմի յոթ վառելիքի ցիստեռնների բռնկման, որոնք ընթանում էին Ղրիմի թերակղզու ուղղությամբ»,-նշված է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:
Կոմիտեի տվյալներով՝ կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են։
Կամրջի նավարկելի հատվածի վրայի կամարը վնասված չէ։
Հիշեցնենք, որ Ռոսմորրեչֆլոտի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի պատճառով նավագնացությունը չի դադարեցվել: