Գեներալ Սուրովիկինը նշանակվել է հատուկ ռազմական գործողության գոտում խմբավորման հրամանատար

Նշանակման մասին որոշումը կայացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը նշանակվել է հատուկ ռազմական գործողության գոտում ուժերի խմբավորման հրամանատար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«ՌԴ պաշտպանության նախարարի որոշմամբ` հատուկ ռազմական գործողության անցկացման շրջանում զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար է նշանակվել բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը», -հայտնել են գերատեսչությունից:
Սերգեյ Սուրովիկինը Ռուսաստանի հերոս է, բանակի գեներալ: 2013 թվականի հոկտեմբերին նշանակվել է Արևելյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։ 2017 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին Սիրիայում Ռուսաստանի ԶՈւ խմբավորման հրամանատարն էր:
Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արևելյան ռազմական շրջանի հրամանատար
2017 թվականի հոկտեմբերին Սուրովիկինը նշանակվել է Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում։ Նա առաջին համազորային գեներալն է, որը գլխավորում է զորքերի այս տեսակը, որը ներառում է ռազմաօդային ուժերը, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերն ու տիեզերական զորքերը: