ԱՄՆ-ն պետք է հրաժարվի համաշխարհային տիրապետություն հաստատելու հավակնությունից. Լավրով

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ առաջ շարժվելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ է լրջորեն աշխատել սխալների վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի– Sputnik. Վաշինգտոնին անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել սխալների վրա, հրաժարվել համաշխարհային տիրապետության հավակնություններից ու հետևություններ անել Ռուսաստանի գործերին միջամտելու փորձերի ձախողումներից։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ԱՄՆ–ն չի պատրաստվում անմիջական մասնակցություն ունենալ Ուկրաինայի հակամարտությանը. Պետդեպ
Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի ռուսատյաց վերնախավը «իռացիոնալ է մտածում՝ Ռուսաստանի հետ բաց առճակատման դրդելով Սպիտակ տանը»:
«Ըստ էության` խոսքը միջազգային լարվածության սրման անխոհեմ գծի մասին է։ Արդյոք դա հնարավոր է կոտրել, այդ «արատավոր շրջանակը»։ Իհարկե, այո: Առաջ շարժվելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել սխալների վրա և հրաժարվել համաշխարհային տիրապետության նկատմամբ հավակնություններից»,-նշել է Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում։
Լավրովն ասել է` արժեր, որ Վաշինգտոնը «եզրակացություններ աներ նաև մեր (Ռուսաստանի,–խմբ.) ներքին գործերին միջամտելու իր փորձերի ձախողումներից»:
«Հասկանում ենք, որ աշխարհում ուժերի նոր դասավորվածության գիտակցումն ԱՄՆ-ին բարդ ու ցավոտ է տրվում։ Բայց որքան շուտ նրանք սկսեն հաշվի նստել աշխարհաքաղաքական իրականության հետ, այնքան քիչ սխալներ կանեն, և այնքան լավ կընթանա ավելի արդար ու ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օբյեկտիվ գործընթացը»,-կարծում է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
ԱՄՆ–ն Ռուսաստանին եվրոպական էներգետիկ շուկայից դուրս մղելու խնդիր է դրել. ՌԴ ԱԳՆ
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս քննադատել է «միաբևեռ աշխարհի» գաղափարը, որը պաշտպանում է Միացյալ Նահանգները: