ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ակնա-Վարանդա ավտոճանապարհի շինարարության ժամանակ ճանապարհաշինական ընկերության երկու աշխատակից է վիրավորվել ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ լրատվամիջոցի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում վիրավորված Ռամին Ալին ու Փարվիզ Նաջաֆովը զրկվել են մեկական ոտքից։
Նրանց ստորին վերջույթները անդամահատվել են ծնկի հատվածից։