ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսի զինված ուժերը կհամալրվեն «Իսկանդեր» հրթիռային համալիրներով, «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերով, ինչպես նաև անօդաչու թռչողսարքերով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարը հայտարարել է զինված ուժերում նորույթների մասին` դրանք «Իսկանդեր» համալիրներն են, «Ս-400»–ները, իսկ հոկտեմբերին տեղի կունենա մարտական անօդաչու համալիրների շնորհանդեսը»,–հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Իսկանդերը» Բելառուսի սպառազինության մեջ ընդգրկվել է 2006 թվականին։ Նախատեսված է հակառակորդի ՀՕՊ–ի և ՀՀՊ–ի բեկման, ինչպես նաև կարևոր օբյեկտների ոչնչացման համար։ Կրակոցի արձակման հեռավորությունը մինչև 500 կմ է։
«Իսկանդեր–Մ»–ը կարող է գործածել ինչպես բալիստիկ, այնպես էլ թևավոր հրթիռներ, ընդ որում`ինչպես սովորական, այնպես էլ միջուկային տարբերակով։