Սեպտեմբերին Հայաստան է այցելել 198 074 զբոսաշրջիկ. որ երկրներից են մեզ հյուր եկել

Գառնու տաճարը. Արխիվային լուսանկար
Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերին Հայաստան է այցելել 198 074 զբոսաշրջիկ, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Առաջին ինը ամիսներին ՀՀ է այցելել մոտ 1մլն 240 հզ մարդ»,–գրել է Քերոբյանը։
Ի դեպ, օգոստոսին ՀՀ էր եկել 261 834 զբոսաշրջիկ։
Միաժամանակ, Քերոբյանի հրապարակած ինֆոգրաֆիկաներից պարզ է դառնում, որ Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանից։ Բացի այդ, որպես զբոսաշրջիկ Հայաստան են եկել Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից, Գերմանիայից ու այլ երկրներից։
Հիշեցնենք, որ օգոստոսին Քերոբյանը հայտնել էր, թե Հայաստանում զբոսաշրջության մակարդակն ամբողջությամբ վերականգնվել է։ Նրա խոսքով` ՀՀ-ի զբոսաշրջային բրենդինգի մեջ առանձնացրել են 4 կարևոր ուղղություն` բնություն, արկածային և մշակութային զբոսաշրջություն և գաստրոտուրիզմ։ Սրանց հիման վրա էլ զարգացնելու են զբոսաշրջության բրենդը։