ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ում խաղաղապահ զորախմբի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արևելյան ռազմական շրջանի հրամանատար, տեղեկանում ենք Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովի տելեգրամյան էջից։
«Մեր հայրենակից, Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը նշանակվել է ռազմական ամենահզոր շրջաններից մեկի` Արևելյան ռազմական շրջանի հրամանատար: Սա համարում եմ ճիշտ որոշում։ Ռուստամ Ուսմանովիչը միշտ եղել է առաջնորդ, որն իր հետևից տանում էր ուրիշներին, ստրատեգ, որը ճիշտ որոշումներ է կայացնում, խիզախ մարտիկ, որն առաջինն է գնում գրոհի։ Վստահ եմ, որ նրա այդ որակները, ինչպես նաև ռազմական կրթությունն ու մարտական փորձը, որը ձեռք է բերվել «ամենաթեժ» կետերում՝ Չեչնիայում և Սիրիայում, կօգնեն փայլուն կերպով հաղթահարել մարտական խնդիրները»,–գրել է Մելիքովը։
Նա Մուրադովին մաղթել է ռազմական հաջողություն, իսկ այն, որ մարտական հաջողությունները նրա ղեկավարությամբ կլինեն, նրա մոտկասկած չի հարուցում:
Մուրադովը 2018 թվականից եղել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալը, իսկ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը Արցախում ղեկավարել է ռուսական խաղաղապահ զորակազմը: