ՌԴ 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է

Դոնի Ռոստովի օդանավակայանը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի Դաշնության մյուս օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
«Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 16-ը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել
Ռուսաստանի Դաշնության մյուս օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։
Հիշեցնենք, որ դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի պահից։