Պուտինն ու Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ի գագաթնաժողովին. Ինդոնեզիայի դեսպան

Ինդոնեզիա
G20-ի գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերին Բալի կղզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԱՄԷ-ում Ինդոնեզիայի դեսպան Հուսին Բագիսը էմիրաթական «National» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՛ Վլադիմիր Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ի գագաթնաժողովին:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Բալիում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ունի, սակայն իր մասնակցության մասին որոշումը կախված կլինի իրավիճակի զարգացումից։
Էրդողանն ասել է Պուտինին, որ Անկարան ամեն ինչ կանի ուկրաինական հարցի խաղաղ լուծման համար
G20–ի գագաթաժողովը տեղի կունենա Ինդոնեզիայում` Բալի կղզում, նոյեմբերի 15-16-ը։
Պուտինը կոչ արեց ԱՊՀ–ի տարածքում հակամարտությունների լուծման միջոցներ մշակել