«Փեթակ» առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործում. վաճառականները բողոքի ակցիա են անում

«Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում
Վաճառականները պահանջում են, որ իրենց թույլ տան մուտք գործել «Փեթակ» առևտրի կենտրոն ու անցնել աշխատանքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում, քանի որ նրանց ասել են, որ առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի:
Վաճառականներից մեկի խոսքով` այսօր առավոտյան սովորականի պես եկել են աշխատանքի, սակայն դռներ փակ են եղել, իսկ նրանց դիմավորել են ԱԻՆ աշխատակիցները։
«Մեզ ասացին, որ թույլ չեն տալիս մուտք գործել «Փեթակի» տարածք։ Պարզվում է՝ որոշում կա փակելու առևտրի կենտրոնը։ Բայց մեզ ոչ ոք չի պարզաբանում՝ ժամանակավո՞ր բնույթ է կրելու այս որոշումը, թե՞ երկարաժամկետ»,–ասաց առևտրականներից մեկը։
Մյուսի խոսքով` առևտրի կենտրոնի տնօրենը աշխատակիցներին հայտնել է, որ իրեն գիշերն են որոշման մասին տեղեկացրել։
Աշխատակիցները պնդում են, որ այն հայտարարությունները, թե նույն անվտանգային խնդիրները «Փեթակում» ևս կան, ինչ Սուրմալույում, իրականությանը չեն համապատասխանում։
«Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում
Ուստի նրանք պահանջում են, որպեսզի տնօրենը շտապ պարզի առկա խնդիրները, որոնց պատճառով փակվել է առևտրի կենտրոնը, դրանց լուծում տա, որպեսզի սկսեն աշխատել։
«Մենք 15 օր առաջ ժողով ենք արել ու հարց ուղղել տնօրենին, թե արդյոք ճիշտ են այն շշուկները, թե մի օլիգարխ պատրաստվում է տարածքը գնել, նա էլ պատասխանել է, որ ոչ, դա իր տարածքն է ու մտադրությոևւն չունի վաճառելու։ Մեր պահանջն այն է, որ բացեն առաևտրի կենտրոնը, ու բոլորս գնանք աշխատելու, օրվա հացի գումար հայթայթելու, առանց այն էլ հիմա առևտուր չկա, մի կերպ ենք գոյատևում»,–ասաց վաճառականը։
Նրբերշիկները թափել են, դպրոցական իրերն էլ չեն սպառվել. ի՞նչ է կատարվում «Փեթակում»
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին` քանի որ անգործ էին մնացել, և փողոցը միակողմանի բացվեց։
1 / 3

«Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում

2 / 3

«Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում

3 / 3

«Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում