Պայթյուն Կալուգայի մերձակայքում գտնվող օդանավակայանում. պատճառն ԱԹՍ–ի ընկնելն է

Կալուգայի օդանավակայանը
Օդանավակայանը, ինչպես նաև օդանավակայանի աշխատակիցները, պայթյունից չեն տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Կալուգայի մերձակայքում գտնվող օդանավակայանում պայթյուն է տեղի է ունեցել, որի պատճառը անօդաչու թռչող սարքի ընկնելն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգապետ Վլադիսլավ Շապշին։
Նահանգապետի խոսքով՝ պայթյունը նյութական վնաս չի հասցրել օդանավակայանի ենթակառուցվածքին։ Մարդանց շրջանում ևս տուժածներ չկան։
«Օդանավակայանը շահագործելու համար վտանգ առկա չէ»,- ասել է Շապշան։
Տեղում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը՝ դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։