Նիկոլ Փաշինյանը հասել է Սանկտ Պետերբուրգ

Նիկոլ Փաշինյանը հասել է Սանկտ Պետերբուրգ
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանը հասել է Սանկտ Պետերբուրգ
Հիշեցնենք, որ մինչ այդ՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի ու Գերմանիայի ղեկավարների հետ։